Թրամփը խիզախ մարդ է և անկեղծ է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու իր ցանկության մեջ։ Ըստ RT-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է Թրամփի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը և հավելել, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները սկսում են բարելավվել։
«Հաճույքով կպատրաստվենք (Թրամփի հետ հանդիպմանը – խմբ.)»,- հավելել է Պուտինը: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգների բիզնեսները հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ համագործակցության նկատմամբ, և մեր շուկա վերադառնալու ցանկության նշաններ կան:





























