Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային ևս 3 հազար ուկրաինացի զինվորների մարմիններ հանձնել։ Ըստ RT-ի՝ ՌԴ պարտաստակամության մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ ՌԴ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագծերը երկու ուղիղ հակադիր հուշագրեր են, և դրանում զարմանալի ոչինչ չկա։

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին՝ հավելելով, որ ռուս և ուկրաինացի բանակցողները գործառնական կապի մեջ են։

Նա նշել է, որ պատվիրակությունների ղեկավարները ներկայում քննարկում են բանակցությունների նոր փուլի հնարավոր ամսաթիվը։

«Ուզում ենք ավարտել Հատուկ ռազմական գործողությունը մեզ անհրաժեշտ արդյունքով», -պարզաբանել է Պուտինը։