Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է» Իսրայելի հարձակումները Նաբաթիե շրջանում։ Դրա մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Նա Իսսրայելի հարձակումն ազգային ինքնիշխանության և անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրերի կոպիտ խախտում է որակել, ինչպես նաև «սպառնալիք այն կայունությանը, որը մենք ձգտում ենք պահպանել»։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը միջազգային հանրությանը կոչ է արել Իսրայելին ստիպել դադարեցնելու հարձակումները։
«Իսրայելը շարունակում է անտեսել բռնությունն ու սրացումը տարածաշրջանում դադարեցնելու տարածաշրջանային և միջազգային բանաձևերը և կոչերը, ինչը պահանջում է միջազգային հանրության արդյունավետ գործողություններ՝ այդ հարձակումներին վերջ դնելու համար, որոնք չեն ծառայում Լիբանանում և տարածաշրջանի երկրներում կայունություն հաստատելու ջանքերին», -ընդգծել է Աունը։





























