«Կպարզեմ»։ Այսպես փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչ հիմնավորմամբ են Քննչական կոմիտեի մոտից քաղաքացիներին բերման ենթարկել։

Լրագրողների հարցին՝ ինչպես են առանց հիմնավորման բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանապետը չպատասխանեց, փոխարենը լրագրողներին հորդորեց դուրս գալ փողոցից։

Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանական մեծաքանակ ուժեր կենտրոնացրել Քննչական կոմիտեի մոտ, պատասխանեց.

«Հասրարակական կարգ ենք պահպանում»։