Ռուսական զորքերը հունիսի 28-ի գիշերը դրոններով գրոհել են Օդեսան, ինչի հետեւանքով զոհվել են ամուսիններ։ Այս մասին տեղեկացրել է Օդեսայի մարզային պետական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը, տեղեկացրել է УНИАН-ը։

Նա ավելացրել է, որ այժմ հիվանդանոցներում են գտնվում գնդակոծություններից չորս տուժածներ, որոնց մեջ՝ 7-ամյա մի տղա, որի վիճակը միջին ծանրության է, եւ 3-ամյա փոքրիկ, որը թունավորվել է այրման գազերից։