6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ֆիլիպինյան Սարանգանի նահանգից 71 կիլոմետր հարավ-արեւելք։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 5,28 հյուսիսային լայնության եւ 126,10 աստիճան երկարության վրա, տեղեկացրել է «Սինհուան»։ Օջախը գտնվել է 101,6 կիլոմետր խորությունում։





























