ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարությունները, ոը հայտնել է, որ «մեծ հարգանքով» է վերաբերվում ԱՄՆ գործող նախագահին, հաղորդել է BBC-ն։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփին հարցրել են Ռուսաստանի նախագահի հայտարարությունների մասին, եւ նա պատասխանել է. «Վլադիմիր Պուտինն այսօր շատ սիրալիր հայտարարություններ է արել։ Նա նորից հարգում է մեր երկիրը։ Մեկ տարի առաջ նա նրան չէր հարգում։ Բայց Պուտինը հարգում է մեր երկիրը։ Եվ Չինաստանի ղեկավար Սի [Ծինփինն] է նորից հարգում մեր երկիրը։ Ընդամենը մեկ տարի առաջ մենք այն երկիրը չէինք, որին հարգում էին»։