Ադրբեջանի ԱԳՆ են կանչել ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։

«Հունիսի 28-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ։

Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնվել 2025թ. հունիսի 27-ին ռուսական անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների բնակարաններում կատարված շուրջկալների կապակցությամբ, որոնց ընթացքում դաժանորեն սպանվել են երկու ադրբեջանցի, մի քանի մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ինը մարդ ձերբակալվել է։

«Հակառակ կողմին տեղեկացվել է մեր ակնկալիքի մասին՝ կապված հարցի հետաքննության եւ բռնություն գործադրած բոլոր անձանց անհապաղ քրեական հետապնդման ենթարկելու հետ»,- նշել են Բաքվում։