Կիրակի վաղ առավոտյան Հնդկաստանի Պուրի քաղաքի Գունդիչա հինդուիստական տաճարի մոտ գտնվող Սարադհաբալի շրջանում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է երեք հավատացյալ, այդ թվում՝ երկու կին, և վիրավորվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է Hindustan Times-ը։
Ըստ ականատեսների, առավոտյան ժամը 4-ի սահմաններում Չարամալա (սրբազան համարվող) փայտանյութով բարձված երկու բեռնատար մտել են Գունդիչա տաճարի մոտ գտնվող Սարադհաբալիի շրջան, որը գտնվում է Ջագաննաթհայի գլխավոր տաճարից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Այդ պահին այնտեղ նստած էր ավելի քան 1500 հավատացյալ, որոնք սպասում էին, որ աստվածությունները կառքերով ներկայացվեն հանրությանը։ Բեռնատարների անսպասելի ժամանումը քաոս է առաջացրել։
Օդիշա նահանգի արդարադատության նախարար Պրիտհվիրաջ Հարիչանդանը հայտարարել է, որ նահանգի կառավարությունը միջադեպի մանրակրկիտ հետաքննություն կանցկացնի։
Ոստիկանապետն այլ բարձրաստիճան ոստիկանների հետ այցելել է դեպքի վայր։