Չինաստանի պետական ​​հեռարձակողը ցուցադրել է գրաֆիտային ռումբի նոր տեսակ, որը կարող է անջատել թշնամու էլեկտրակայանները եւ առաջացնել «էլեկտրաէներգիայի լրիվ անջատում», հաղորդել է South China Morning Post-ը:

Զենքն արձակվում է ցամաքային տրանսպորային միջոցից՝ նետելով 90 գլանաձև ենթազինամթերք:

Դրանք հարվածի ժամանակ, նախքան պայթելն օդում, բարակ քիմիական մշակված ածխածնային թելեր են ցրում, որոնք նախատեսված են բարձրավոլտ էներգետիկական ենթակառուցվածքի կարճ միացման համար։