ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շարունակում է իր ուղղակի և անուղղակի շփումներն իրանցի պաշտոնատար անձանց հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ ի պատասխան կողմերի միջև այս շաբաթ անցկացվելիք հանդիպման վերաբերյալ թարմացված տեղեկության հարցման։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին նաև Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների հնարավոր շարունակության մասին։

Ընդսմին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաջորդ օրը հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր։

Արաղչին պարզաբանել է, որ Իրանը շարունակում է հանձնառու լինել դիվանագիտությանը, սակայն Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որոշումը պետք է գնահատվի։

երկրի միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո Իրանի ուրանի հարստացման ծրագրի մասին հարցին ի պատասխան՝ արտգործնախարարը պատասխանել է, որ վնասն աննշան չէ, և Իրանը գնահատում է դրա չափը։

«Դեռ վաղ է ասել, թե բանակցությունների համար հող է նախապատրաստված», - նշել է Իրանի արտգործնախարարը։