Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ է արել վարչապետ Փեթոնգթարն Չինավաթին, որը աճող ճնշման տակ է՝ կապված Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենի հետ ունեցած հեռախոսազրույցի հետ։ Զրույցի մասին հայտնի է դարձել տվյալների արտահոսքի արդյունքում, հայտնում է BBC News-ը։ 

Տեսանյութը, որում Փեթոնգտարնը նրան անվանում է «քեռի» և քննադատում թաիլանդցի զինվորական հրամանատարին, առաջացրել է հանրության զայրույթը և դատարանում այժմ քննվում է նրան պաշտոնանկ անելու հարցը։

Դա Փեթոնգտարնին կդարձնի վերջին երկու տասնամյակների ընթացքում Թաիլանդի քաղաքականության մեջ գերիշխող հզոր Շինավատրա կլանի երրորդ քաղաքական գործիչը, որը կկորցնի իշխանությունը մինչև իր ժամկետի ավարտը։ 

Նրա իշխող կոալիցիան արդեն իսկ փոքր առավելություն ունի այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ նրա գլխավոր պահպանողական դաշնակիցը հրաժարական է տվել։ Սահմանադրական դատարանը 7 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է ժամանակավորապես հեռացնել նրան պաշտոնից՝ մինչ պաշտոնանկության գործի քննությունը։ Վարչապետ Փաեթոնգթարն Չինավաթին տրված է 15 օր՝ իր պաշտպանությունը ներկայացնելու համար։ 

Մինչ այդ, Թաիլանդի փոխվարչապետ Սուրիա Ջունգրունգրուանգկիտը կստանձնի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Եթե Փաեթոնգթարնը վերջնականապես հեռացվի պաշտոնից, ապա նա կդառնա Ֆեու Թայ կուսակցության երկրորդ վարչապետը, որը պաշտոնանկ է արվել անցյալ տարվա օգոստոսից ի վեր։

Այն ժամանակ նրա նախորդող Սրետտա Թավիսինը պաշտոնանկ է արվել այն բանի համար, որ իր կաբինետում պաշտոնի էր նշանակել նախկին փաստաբանի, որը ժամանակին եղել է ազատազրկման մեջ։