Հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ չմոռանալով վերջինիս ուղղված նկատողություն անել՝ բացակայելու համար։
Նշենք, որ Սեյրան Օհանյանը նիստին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով։ «Ինձ մի քանի անգամ տեղեկացրել են, որ Օհանյանը չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով։ Սակայն ես չեմ կարող վավեր համարել բժշկի տեղեկանքները, որոնք վերջինս անընդհատ տրամադրում է։
Ուստի խնդրում եմ ձեզ զերծ մնալ այս աշխատաոճից։ Մաղթում ենք Օհանյանին արագ ապաքինում», - ասաց Սիմոնյանը։





























