Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրի տարածք ոչ ոք չի ներխուժել։ Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «փախել և թաքնվել է» կաթողիկոսի նստավայրում։ «Նա կարծում էր, որ այնտեղ կարող է իրեն անվտանգ զգալ։ Դա ակնհայտ էր։ Կա դատարանի որոշում։ Գնալը, ինչ-որ տեղ թափանցելը, փորձել թաքնվել, որպեսզի դատարանի որոշումը չկատարվի՝ անընդունելի է», - ասել է Սիմոնյանը։ Ըստ ԱԺ նախագահի՝ Ազգային անվտանգության ծառայությունը, տեսնելով, որ իրավիճակը կարող է սրվել, հետ է քաշվել՝ ցույց տալու համար, որ իրավիճակը սրելու նպատակ չկա։
Նշենք, որ հունիսի 27-ին Էջմիածնի Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ դեռևս որևէ դատական որոշում չի կայացվել։





























