CNN Türk-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տղամարդ է ձերբակալվել 12 հեկտար հողատարածք ոչնչացրած անտառային հրդեհի պատճառ դառնալու համար։

Քննիչների տվյալներով՝ տեղի բնակիչ Օզջան Թաշհանը այրել է բարձը, որի վրա տիզ է գտել, ապա նետել այն այգի։ Սա է առաջացրել հրդեհը, որը արագ տարածվել է անտառային և գյուղատնտեսական հողերում։ Ժանդարմերիան ձերբակալել է տղամարդուն, և դատարանը նրա նկատմամբ կալանքի որոշում է կայացրել։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի խոսքով՝ միայն վերջին հինգ օրերի ընթացքում երկրում տեղի է ունեցել ավելի քան 340 անտառային հրդեհ։ Երեքշաբթի շարունակվում են ինը խոշոր հրդեհների մարման աշխատանքները։