Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
Նորամուծությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից պաշտպանության համար բյուջետային ծախսերը զգալիորեն մեծացնելու պարտավորությամբ՝ կապված Եվրոպայում անվտանգության ռիսկերի կտրուկ աճի հետ։
Մինչ օրս Դանիայում կանայք, 18 տարեկան դառնալուց հետո, իրավունք ունեին զինվորական ծառայություն անցնել միայն կամավոր հիմունքներով։





























