Հուլիսի 2-ին` ժամը 21։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են ZIL մակնիշի բեռնատարը և Nissan մակնիշի ավտոմեքենան․ վերջինից առկա է գազի արտահոսք։
Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը։





























