Կոլումբիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անհիմն և դատապարտելի հայտարարություններից հետո հետ կանչեցինք մեր գործերի ժամանակավոր հավատարմատարին Բոգոտայից՝ անհապաղ խորհրդակցությունների համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մեր երկիրը հանձնառու է ԱՄՆի և Կոլումբիայի միջև երկկողմ հարաբերություններին և կոլումբիացի ժողովրդին։ Մենք կշարունակենք լուծել ընդհանուր առաջնահերթությունները, դրանց թվում՝ անվտանգությունն ու կայունությունը»,- նշել է նա։