ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում հրադադարի հարցում որևէ առաջընթաց չի գրանցել, հաղորդում է BBC-ն։
Թրամփը լրագրողներին ասել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը, ինչպես նաև Իրանում ստեղծված իրավիճակը։
«Ոչ, ես որևէ առաջընթաց չեմ գրանցել նրա հետ», - ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք մոտեցել է հրադադարին։
Թրամփը նաև ասել է, որ «դժգոհ» է ընթացող պատերազմից։




























