Եգիպտոսի կենտրոնական բանկը պաշտոնապես հերքել է տեղեկատվությունը, ըստ որի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի «գաղտնի հաշիվներին» եղել է ավելի քան 9 մլրդ դոլար:
Տեղեկատվության համաձայն, խոսքը «արաբական երկրներից ստացված միջոցների» մասին է, որոնց հաշիվները գտնվում են երկրի կենտրոնական բանկում: Սկզբնապես այդ հաշիվներում գումարը կազմել է 4,6 մլրդ դոլար:
Հաշիվներում առկա միջոցները ներդրվել են օտարերկրյա արժեթղթերում, այդ թվում ամերիկյան գանձապետարանի մուրհակներում:
Արդյունքում այդ հաշիվներում եղած գումարը աճել է հասնելով 9,2 մլրդ դոլարի, բայց դրանք միշտ եղել են պետության հաշիվներում ու երբեք կապ չեն ունեցել Մուբարաքի հետ, հաղորդում է MIGnews.com-ը:



























