Վրաստանի վիճվարչության տվյալներով՝ հունիսին աղանդերը զբաղեցրել է հինգերորդ տեղը տարվա ընթացքում ամենաշատ գնի աճ ունեցած ապրանքների շարքում։ Աճել է նաև պաղպաղակի գինն ու ներմուծումը։

Այսպիսով, 2025 թվականի առաջին 5 ամսում Վրաստանը գնել է 604 տոննա պաղպաղակ՝ 3.4 միլիոն դոլարով։ Սա ծավալով 28,5%-ով ավելի է, իսկ արժեքով՝ 30,8%-ով, հաղորդում է Sputnik Грузия-ն։

Որտեղի՞ց է Վրաստանը գնել իր աղանդերի մեծ մասը.

Թուրքիա- 141 տոննա՝ 1 միլիոն դոլարով,

Ուկրաինա- 150 տոննա՝ 654 հազար դոլարով,

Ռուսաստան- 63 տոննա՝ 451 հազար դոլարով,

Ֆրանսիա- 63 տոննա՝ 379 հազար դոլարով,

Հայաստան- 71 տոննա՝ 301 հազար դոլարով։

Վրաստանից պաղպաղակի արտահանումն աճել է 17 անգամ։ Երկիրը աղանդերը վաճառել է Ադրբեջանին (47 տոննա՝ 516 հազար դոլարով) և Հայաստանին (20 տոննա՝ 243 հազար դոլարով):