«Россельхознадзор»-ը հայտնել է, որ բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու մարմնի հետ՝ հայկական ծաղիկները Ռուսաստան մատակարարելիս բուսասանիտարական պահանջների պահպանման վերաբերյալ։

Հուլիսի 14-ին, հայկական կողմի խնդրանքով, «Россельхознадзор»-ի պետի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն տեսակապով բանակցություններ կվարի ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Տիգրան Պետրոսյանի հետ։

Քննարկումը կկենտրոնանա Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի մատակարարման ժամանակ բուսասանիտարական պահանջների խախտումների, ինչպես նաև դրանց արտադրության և ներմուծման հետագծելիության վրա։