The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրներին, հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինին բացարձակ չի հետաքրքրում Վաշինգտոնի կողմից հնչող մեղադրանքները։

«[Պուտինը] համոզված է, որ Ռուսաստանի գերազանցությունը ռազմադաշտում աճում է, և որ Ուկրաինայի պաշտպանական գծերը առաջիկա ամիսներին կարող են փլուզվել »,- գրում է պարբերականը։

Պուտինի համոզմամբ՝ գրոհի դադարեցման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ Ուկրաինան չի համաձայնել ամենալայնածավալ զիջումներին, գրում է գերմանական Bild-ը։

«Պուտինը պատրաստ էր այն փաստին, որ Թրամփի համբերությունը մի գեղեցիկ օր կսպառվի», - գրում է The New York Times-ը։

Ռուսաստանի առաջնորդը, իբր, նույնիսկ պատրաստ է հնարավոր նոր ամերիկյան պատժամիջոցներին, որոնք Թրամփը դեռ չի սահմանել։ Աղբյուրները հայտնել են, որ Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նախագահի հետ կկարողանա ավելի ուշ համաձայնության գալ, երբ հասնի իր ռազմական նպատակներին։