Լոնդոնի համալսարանին առընթեր Ռոյալ Հոլոուեյ քոլեջի պրոֆեսոր Մայքլ Սպագաթի գլխավորած անկախ հետազոտության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը ռազմական գործողությունների անմիջական հետևանքով սպանվել է մոտ 75 հազար 200 պաղեստինցի, գրում է գերմանական DW պարբերականը։

Սա 60%-ով ավելի է, քան ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալները։

Սրան գումարվում է այսպես կոչված «անուղղակի պատերազմական զոհերի» թիվը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր մահացել են թերսնման կամ պատերազմական պայմաններում առաջացած հիվանդությունների պատճառով։