Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները վերսկսվել են, հաղորդում է УНИАН-ը։
Ըստ նրա՝ Ուկրաինան ամենաբարձր մակարդակով դրական ազդանշաններ է ստացել թե՛ Վաշինգտոնից, թե՛ եվրոպացի գործընկերներից։
Նա նշել է, որ հաջորդ շաբաթ ուկրաինացի սպաները բանակցություններ կվարեն ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։




























