Ուկրաինայում պատերազմը կարող է Ռուսաստանին արժենալ Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուն, գրում է The Economist-ը։

Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը։

The Economist-ը հավելում է, որ մարդկանց մեծամասնության համար աշխարհաքաղաքականությունը աբստրակցիա է, սակայն Հարավային Կովկասում, որտեղ գտնվում են Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, ապրողների համար դա առօրյա փորձառություն է։

«Սև և Կասպից ծովերի, Եվրոպայի և Ասիայի միջև ընկած տարածաշրջանը գտնվում է հին՝ օսմանյան, պարսկական և ռուսական կայսրությունների խաչմերուկում»։

Գտնվելով ժամանակակից ամենավտանգավոր պատերազմների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և Իրան-Իսրայել հակամարտության հակամարտող կողմերի մոտակայքում՝ այն, ինչպես քիչ այլ տարածաշրջաններ, ցույց է տալիս միջին տերությունների վերելքը և խոշոր տերությունների նահանջը»,- նշում է պարբերականը։