Ռուսաստանում, հատուկ նշանակության ոստիկանությունը գործողություն է իրականացրել Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։
Խուզարկությունների մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ շուկայում կատարված խուզարկությունների ժամանակ ադրբեջանցիներին հավաքել և տարել են ավտոբուսներով։
Հիշեցնենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են Եկատերինբուրգում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ադրբեջանցիների ձերբակալություններից հետո։




























