Թերթը գրում է, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 25 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու: «Նրանք 3 նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, Եվրախորհրդի եւ Կարմիր խաչի գրասենյակներին, որտեղ տեղեկացնում են իրենց մտադրության մասին եւ պահանջում, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց եւ լսի իրենց պահանջը: Իսկ նրանք պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը եւ իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրանսգրքի փոփոխություններին, այսինքն` պատիժ սահմանեն 15-20 տարի ազատազրկման շրջանակներում: Վերջին ամիսներին նրանք բազմիցս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն անպատասպխան են մնացել: Եվ դա դարձել է այս ծայրահեղ քայլի պատճառը: Նրանք նշում են, որ եթե իրենց պահանջն այս անգամ էլ մնա անարձագանք, մի քանի օր անց առաջին 25 հացադուլավորներին կմիանան եւս այդքանը, եւ այսպես շարունակ` մինչեւ իրենց ձայնը լսվի»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». «Նուբարաշեն»-ի 25 դատապարտյալներ այսօր հացադուլ են հայտարարելու
Տեղադրություն



























