Վաշինգտոնում ղեկավարության փոփոխությունը չի հանգեցրել ԱՄՆ դիրքորոշման փոփոխության՝ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման պայմանագրերով հաշվարկների համար հատուկ վճարային ալիք ստեղծելու հարցի վերաբերյալ, TASS-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

Նրա խոսքով՝ այս հարցը օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է եղել։

Մասնավորապես, քննարկվել է ռուսական Россельхозбанк-ի և ԱՄՆ-ի կամ Շվեյցարիայի բանկերից մեկի միջև նման կապ հաստատելու հնարավորությունը։

Ռուս դիվանագետը նշել է, որ հարցը ակտիվորեն քննարկվել է, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ մի շարք խորհրդակցությունների ընթացքում։

Եթե հարցը հաջողվեր լուծեր, ապա այն «մեծ առաջընթաց» կլիներ։ «Շահագրգիռ կառույցները, այդ թվում՝ բանկայինները, ասում են, որ նրանց  անհրաժեշտ է կանաչ լույս, այսինքն՝ Վաշինգտոնի համաձայնությունը։ Մինչ օրս այն չկա», - ասել է փոխնախարարը։

Վերշինինի խոսքով՝ կողմերը հասկանում են այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականին նման ալիքի փորձ արդեն իսկ գոյություն է ոնեցել «Ռոսսելխոզբանկի» և ամերիկյան J.P. Morgan-ի միջև՝ Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում։

Ավելի վաղ Ժնևում ավարտվել են Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի համաշխարհային շուկաներ դուրսբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ վերջնական խորհրդակցությունները: Հանդիպման ընթացքում Վերշինինը և ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են դրա իրականացման աշխատանքների արդյունքները: Հուշագրի ժամկետը լրանում է հուլիսի վերջին և դրա երկարաձգումը սկզբնապես նախատեսված չի եղել: