Պաշտպանության նախարարության հետ «հատուկ ռազմական գործողության գոտում» ծառայելու համար պայմանագրի կնքումը և «2022 թվականին Ռուսաստանի կազմի մեջ մտած տարածքներում բնակվելը՝ Ուկրաինայի քաղաքացիությունը պահպանելու ցանկության բացակայության դեպքում» այն երկու հիմքերն են, որոնք դատապարտյալին թույլ են տալիս երդում տալուց հետո ռուսաստանյան քաղաքացիություն ստանալ։ Այդ մասին ասվում է ՌԴ ՆԳՆ նյութերում։
«Դատապարտյալն իրավունք ունի ռուսաստանյան անձնագիր ստանալու հավակնել ՌԴ քաղաքացու երդում տալուց հետո, եթե նա պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ հատուկ ռազմական գործողության գոտում ծառայություն անցնելու համար, կամ եթե քաղաքացին բնակվում է կամ բնակվել է 2022 թվականին ՌԴ կազմի մեջ մտած սուբյեկտների տարածքում և ցանկություն չի հայտնել պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը»,- ասված է նյութերում։
Դրանցում նշվում է, որ ցանկացած այլ դեպքում ազատազրկման վայրերում պատիժ կրողի կողմից ռուսաստանյան անձնագրի ստացումն անհնար է։ «Ռուսաստանի ՆԳՆ-ն խիստ վերահսկողության տակ է պահում ռուսաստանյան քաղաքացիության ձեռքբերման հետ կապված հարցերը։ Այս ոլորտում անօրինական գործողությունների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- ընդգծել են գերատեսչությունում։