Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ առաջարկել է Յուլիա Սվիրիդենկոյին գլխավորել Ուկրաինայի կառավարությունը։ Նրա խոսքով՝ Սվիրիդենկոն, ով ներկայումս զբաղեցնում է առաջին փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, զեկույց է ներկայացրել Եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման մասին։

«Քննարկեցինք նաև կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել ուկրաինացիների աջակցության ծրագրերը և մասշտաբավորել մեր սեփական զենքի արտադրությունը», - հավելել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ այժմ սկսվում է «Ուկրաինայում գործադիր իշխանության համակարգի վերափոխում», ինչի կապակցությամբ Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկվել է գլխավորել կառավարությունը և «էապես թարմացնել դրա աշխատանքը»։

«Суспільного» կայքին նախագահի շրջապատից աղբյուրները ավելի վաղ հայտնել են, որ ներկայիս վարչապետ Դենիս Շմիգալը կարող է նշանակվել պաշտպանության նախարար։ Իր հերթին, ռազմական գերատեսչությունը ղեկավարող Ռուստեմ Ումերովը կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան ։

«ՌԲԿ Ուկրաինան» նաև գրել է, որ նախարարների կաբինետի նոր կազմում կմիավորվեն որոշ նախարարություններ, իսկ ընդհանուր առմամբ կառավարությունում կվերաբաշխվեն լիազորությունները։