Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների տարելիցի կապակցությամբ։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր Ադրբեջանը և Թուրքիան ուս ուսի տված վստահորեն ու հաջողությամբ շարժվում են դեպի ապագա։ Երկու երկրների անկոտրում եղբայրությունը, աշխարհում անալոգ չունեցող միասնությունն ու ռազմավարական դաշինքը անվտանգության, գործընկերության և զարգացման կարևոր գործոն են ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Վստահ եմ, որ մեր ռազմավարական դաշինքը, որը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների կամքի վրա, որոնք պատմականորեն աջակցում են միմյանց, ինչպես նաև Շուշիի հռչակագրի վրա՝ համատեղ ջանքերով կշարունակի ամրապնդվել և խորանալ»։