Ես իմ զայրույթն արտահայտել են Միքայել Սրբազանի կալանավորման վերաբերյալ. ես կողմնակից չեմ իրեն առաջադրված մեղադրանքին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15–ին, Armlur.am-ի և Factor.am–ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ես դեմ եմ որ եպիսկոպոսներին և սրբազանների ու եկեղեցու նկատմամբ նմանատիպ վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի կառավարությունը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է «պոռնկաբարո հոգևորականների» ու «պոռնկաբարո բարերարների» մասին, Ղուկասյանն ասաց. «Կոնկրետ թող անունները տա, ում մասին է խոսքը։ Ես ընդհանրապես դեմ եմ նմանատիպ վարքով ապրող հոգևորականներին, ես ուզում եմ, որ եկեղեցին ևս մաքրվի, բայց թող հստակ անունները տան։ Հետո իրենք իրենց վարկուբարկի մասին էլ մտածեն, իրենց գրքերի մասին մտածեն, թե ինչ պոռնկաբարո գրքեր են հրատարակել, որ կարդում ես, միայն այլասերված բաներ են այդտեղից դուրս գալիս։ Հլը թող իրենց, իրենց թիմի մասին մտածեն, թե որը քանի կին է առել, հետո անցնեն եկեղեցու բարոյականությանը։ Աշխարհում ո՞ր եկեղեցին է Հայոց եկեղեցուց մաքուր։ Եվ  այդ երկրների ղեկավարներից ո՞վ է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել եկեղեցու նկատմամբ։

Ես այստեղ մեկ այլ բան եմ մտածում. եթե հանկարծ  դրսից ուժերը ուզում են հայոց եկեղեցին քանդել, հայոց ընտանիքը քանդել, որ հայ ազգը վերանա, սա դառնա թուրքական վիլայեթ, թող բարձրաձայն ասեն, հասկանանք։ Հայոց երկիրը պահում է ընտանիքը, եկեղեցին և դպրոցը։ Հիմա երեքն էլ քանդում են, դա նշանակում է վերացնել ազգը»,–ասաց Ղուկասյանը։

Դիտարկմանը՝ Եկեղեցին զանգերն էր ղողանջում, բոլորին կանճում էր, ինչո՞ւ դուք չգնացիք, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Հանգիստ եղիր, Ղուկասյան Վարդանը իր տեղն ու դերը գիտի թե (06:08) որտեղ պիտի գնա, ինչ պիտի անի։ Ես գիտեմ, որ ժամանակը ինձ կթելադրվի, ես «լյուբոյ» տեղ կգամ։ Ես իմ խոսքն ասում եմ, այնտեղ գնայի ի՞նչ պետք է անեի, սերժանտի հետ «բառբա» կպնեի, կամ պիտի օձիքից քաշեի՞։ Ես այդ սկզբունքով չեմ ապրում,  ուրիշ ձևով եմ ապրում, ու իմ պայքարը ես տանում եմ հայոց ազգի համար»։

Հարցին՝ համաձա՞յն է, որ կաթողիկոսը պետք է հեռանա, Գյումրիի քաղաքապետը պատասխանեց. «Կաթողիկոսին հեռացնելու համար պետք է լինի Գրիգոր Լուսավորիչի պես մարդ Ներսես Մեծի պես մարդ, Մեսրոպ Մաշտոցի պես մարդ։ Աստված է ընտրում կաթողիկոս։ Կաթողիկոս փոխում են նմանատիպ սրբերը, ոչ թե այսօրվա այլասերվածները:

Սա հենց Նեռի գալուստն է, այսպես պիտի լինի, Հայոց կաթողիկոսն ու թագավորը պիտի զոհվեն, բարեպաշտ թագավոր պիտի գա»։