Աշխարհի տարբեր երկրների ավիաընկերությունները սկսել են իրենց օդանավերում վառելիքի փոխարկման համակարգերի ստուգումներ, որը կապված է Air India-ին պատկանող Boeing-ի կործանման հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը

Ըստ նրա տեղեկությունների՝ վառելիքի մատակարարման անջատիչների տեխնիկական ստանդարտներին համապատասխան ստուգումներ կանցկացվեն ավստրալիական Qantas Airways, ճապոնական All Nippon Airways (ANA) և Japan Airlines (JAL), կորեական Korean Air և սինգապուրյան Singapore Airlines ավիաընկերությունների ինքնաթիռներում։ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) 2018 թվականին համապատասխան առաջարկություն է արել մեխանիզմի ստուգման վերաբերյալ։

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտարարել է, որ սկսում է ստուգել հնդկական ավիաընկերությունների կողմից շահագործվող Boeing ինքնաթիռների վառելիքի անջատիչների արգելափակման մեխանիզմները։ Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Air India-ն արդեն ստուգել է իր Boeing 787 ինքնաթիռների կեսը և Boeing 737-ի գրեթե բոլոր ինքնաթիռները։ Առայժմ խնդիրներ չեն հայտնաբերվել։