Իսրայելական ՇԱՍ կուսակցությունը, որը ներկայացնում է օրթոդոքս սեֆարդի հրեաների շահերը, որոշել է դուրս գալ կառավարությունից։ Այս որոշումը կապված է կրոնական դպրոցների աշակերտների համար պարտադիր զինվորական զորակոչի շուրջ ծագած վեճերի հետ։

Ինչպես հայտնել է Kan հեռուստառադիոընկերությունը՝ ՇԱՍ-ի նախարարները կհրաժարվեն իրենց լիազորություններից և կհեռանան կառավարությունից, սակայն նրանց խմբակցությունը, որն ունի 11 մանդատ 120-տեղանոց Քնեսեթում (խորհրդարան), կշարունակի իր աշխատանքը օրենսդիր մարմնում և դրա հանձնաժողովներում։ Բացի այդ, նրանց պատգամավորները չեն փորձի քանդել խորհրդարանական կոալիցիան և առայժմ անվստահության քվեներ չեն ներկայացնի ներկայիս կառավարությանը։ Այս որոշումը կայացվել է ՇԱՍ-ի Թորայի Իմաստունների խորհրդի կողմից հուլիսի 16-ին։

Մինչ այս, հուլիսի 14-ին կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարել էին ևս երկու ծայրահեղ կրոնական կուսակցություններ, որոնք ներկայացնում են ուղղափառ հուդայականության աշքենազական ուղղությունները՝ «Դեգել հա-Թորա» («Թորայի դրոշը») և «Ագուդաթ Իսրայել» («Իսրայելի միություն»)։ Միասին նրանք Քնեսեթի ներկա գումարման մեջ կազմում են «Յահադութ հա-Թորա» («Թորայի միացյալ հուդայականություն») բլոկը և ընդհանուր առմամբ ունեն 7 պատգամավորական մանդատ։

Ուղղափառ խմբակցությունների այս գործողությունների պատճառը նրանց դժգոհությունն է եղեկ, որը կապված ՝ կոալիցիոն գործընկերների կողմից իրենց խոստացված օրինագծի ընդունման ձգձգման հետ։ Այդ օրինագիծը վերաբերում է եշիվաների՝ հրեական կրոնական դպրոցների աշակերտների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատելուն։ Մինչ օրս երիտասարդ ուղղափառները փաստացի ազատված են եղել զինվորական պարտականությունից և նրանց կուսակցությունները ցանկանում են այդ ազատումն ամրագրել օրենսդրական մակարդակում։ Մինչդեռ իսրայելական հասարակության աշխարհիկ մասը, շարունակվող մարտական գործողությունների պայմաններում, պահանջում է պարտադիր կարգով ուղղափառներին զորակոչել բանակ։