Ռուսաստանում պարարտանյութեր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Գուրևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ռուսական ընկերությունները 2025 թվականին նախատեսում են արտադրել 65 մլն տոննա հանքային պարարտանյութ։ Այս մասին հայտնում է Կոմերսանը։

«Ֆոսագրոյի» նախկին գլխավոր տնօրենը նշել է, որ սա ռեկորդ է։ Անցյալ տարի Ռուսաստանը արտադրել է 63 մլն տոննա։

Ռուսաստանը պարարտանյութերի արտադրությամբ զիջում է միայն Չինաստանին, ասել է Գուրևը։ Չնայած դրան, ՌԴ-ն այս արտադրանքի արտահանման ցուցանիշներով առաջին տեղում է։

Նրա խոսքով՝ երկիրը ներկայումս զբաղեցնում է հանքային պարարտանյութերի համաշխարհային շուկայի 18-20%-ը, իսկ «մինչև 2030 թվականը ծրագրվում է այդ բաժինը հասցնել մինչև 25%»։

«Մենք չենք վախենում որևէ տուրքից կամ սակագնից, շուկան մեծ է։ Գլխավորն այն է, որ մենք անցնում ենք հենց ԲՐԻԿՍ երկրների շուկա», - ասել է նա։ «Այսօր ԲՐԻԿՍ երկրների շուկան հանքային պարարտանյութերի ամբողջ սպառման գրեթե 50 տոկոսն է»։