Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք, իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ըստ նրա՝ ընկած բեկորների տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Իր հերթին, Росавиация-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։
«Դոմոդեդովո և Ժուկովսկի (Ռամենսկոյե) օդանավակայաններ։ Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վերաբերյալ։ Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։




























