Լոս Անջելեսի ուսումնական զորավարժարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է շերիֆի երեք օգնական, ուրբաթ օրը հայտնել են Fox News-ը և տեղական լրատվամիջոցները։
Շերիֆի դեպարտամենտի ներկայացուցիչը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արևելյան Լոս Անջելեսի Biscailuz Center Academy ուսումնական կենտրոնում, հաղորդում է BBC-ն։ Ըստ նրա, պայթյունի պատճառը հետաքննվում է, և նա պատրաստ չէ հաստատել զոհերի և տուժածների մասին տեղեկությունը։
Los Angeles Times թերթը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ սակրավորների խումբը պայթուցիկ նյութեր է տեղափոխելիս եղել, երբ տեղի է ունեցել պայթյունը։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին սոցցանցերում հայտարարել է, որ խոսել է Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազ Բիլ Էսեյլիի հետ «ըստ ամենայնի, սարսափելի միջադեպի մասին, որի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ»։
Բոնդին հայտնել է, որ դեպքի վայրում են գտնվում դաշնային գործակալներ։