Լեհաստանի ներքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ՝ երկրում արձանագրվել է թռիչքների կառավարման համակարգի խափանում, հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը նշում է, որ լեհական ծառայությունները հետաքննում են խափանումը։

«Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները տեղեկատվություն են հավաքում այս հարցի վերաբերյալ, վերլուծում այն և ստուգում հնարավոր դիվերսիաների առկայությունը», - հավելել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։