Առնվազն ինը մարդ գնդակահարվել է շաբաթ օրը Էկվադորի հարավ-արևմուտքում գտնվող զբոսաշրջային քաղաքում բիլիարդ խաղալու ժամանակ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով երկրի դատախազությանը։

Զինված մարդկանց խումբը կրակ է բացել մի քանի մարդկանց վրա բանվորական Խեներալ Վիլյամիլ Պլայաս թաղամասի բարերից մեկում՝ Գուայաս հարավային նահանգի ափամերձ քաղաքում, որը գրավում է տեղացի զբոսաշրջիկներին։

Էկվադորի դատախազությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ «զինված անձինք մտել են հաստատություն և կրակ բացել ներկաների վրա»։

Ըստ տեղական լրատվամիջոցների, հարձակվողները զինված են եղել ավտոմատ հրացաններով։

Ոստիկանության գնդապետ Ջանոն Վարելան լրատվամիջոցներին հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել տեղի հիվանդանոցում։ Դեպքի վայրում իշխանություններին հաջողվել է ճանաչել միայն մեկ մարմին։

Ըստ փորձագետների, Էկվադորում տարվա սկիզբը դարձել է ամենադաժանը ողջ նորագույն պատմության ընթացքում։

Ըստ պաշտոնական տվյալների, 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Էկվադորում գրանցվել է 4051 սպանություն։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպությունների թիվն աճում է Էկվադորում, որտեղ սպանությունների մակարդակը 2018 թվականին 100 000 բնակչի հաշվով վեցից հասել է 38-ի՝ 2024 թվականին։