Աջարիայի 24-ամյա բնակիչը ձերբակալվել է իր նախկին ընկերուհուն համակարգված հետապնդելու, նրա անձնական տվյալներն ապօրինի օգտագործելու և սպառնալիքների համար, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Ըստ քննության տվյալների, տղամարդը չի կարողացել համակերպվել բաժանման հետ և սկսել է ահաբեկել նախկին սիրելիին. նա պարբերաբար զանգահարել է նրան, փորձել է անցանկալի կապ հաստատել և սպառնացել է սպանությամբ։ Հետապնդումը տեղի է ունեցել ինչպես բջջային կապի միջոցով, այնպես էլ անձամբ։
Տղամարդը սրանով չի սահմանափակվել։
Աղջկան նվաստացնելու համար նա կեղծ օգտահաշիվներ է ստեղծել սոցիալական ցանցերում՝ օգտագործելով նրա անձնական տվյալները, և կեղծ պնդումներ է տարածել, թե իբր նա գումարի դիմաց ինտիմ ծառայություններ է մատուցում։ Բացի այդ, կասկածյալը սպառնալիքներ է հնչեցրել զոհի ընտանիքի անդամներից մեկի հասցեին։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 151, 157 և 151-րդ հոդվածներով։ Դրանք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում։