Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը հաջորդ շաբաթ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում, հայտնում է Tasnim-ը։

CASAREX 2025 ծածկագրով ծովում փրկարարական և օգնության ցուցաբերման համատեղ զորավարժությունները կմեկնարկեն Կասպից ծովում երկուշաբթի՝ հուլիսի 21-ին, և կտևեն երեք օր։

Զորավարժությունները կանցկացվեն Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմի կողմից՝ «Միասին՝ հանուն անվտանգ և խաղաղ Կասպից ծովի» նշանաբանի ներքո։

Առաջիկա զորավարժություններին կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների հրամանատարության և Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի զինծառայողները։ Զորավարժություններին կմասնակցեն նաև Կասպից ծովին հարող մի շարք պետությունների դիտորդներ։

Փրկարարական և օգնության ցուցաբերման զորավարժություններն ուղղված կլինեն ծովում անվտանգության մակարդակի բարձրացմանը և մերձկասպյան երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ամրապնդմանը։