Իրանը և «եվրոպական եռյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, պայմանավորվել են վերսկսել միջուկային բանակցությունները, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը և եվրոպական եռյակը սկզբունքային համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ, սակայն բանակցությունների ժամկետներն ու վայրը քննարկման փուլում են։

Թե որ երկրում կանցկացվեն առաջիկա բանակցությունները, դեռ որոշված չէ, ասել է աղբյուրը։

Հաղորդվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի փոխարտգործնախարարների մակարդակով։

Ավելի վաղ Tasnim-ը տեղեկություն էր ստացել, որ Իրանը քննարկում է միջուկային խնդրի և պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերսկսման մասին «եվրոեռյակի» դիմումը։