Հարավային Կորեայում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, իսկ 9-ը համարվում են անհայտ կորած։ Այս մասին հայտնել է երկրի կառավարությունը։
Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Քյոնսան-Նամդո նահանգի Սանչհոն և Քյոնգիդո նահանգի Քապհյոն գավառներում, ինչպես նաև Չհունչհոն-Նամդո նահանգի Սոսան քաղաքում։
Ավելի քան 14 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել։ Ապահովագրական ընկերություններում ստացվել է ավելի քան 4,2 հազար դիմում՝ տարերային աղետի հետ կապված վնասի փոխհատուցման համար։
Հարավային Կորեայի զգալի մասում երկուշաբթի օրը անձրևները շարունակվում են, սակայն դրանց ինտենսիվությունը աստիճանաբար նվազում է։ Երկրի իշխանություններն իջեցրել են անցյալ շաբաթ մտցված վտանգի ամենաբարձր մակարդակը մինչև միջին։





























