Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 22-ի գիշերը և կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ արևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում տեղումներ չեն սպասվում: Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը կեսօրին՝ +38+40:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+31,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+30,

Լոռի՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+31,

Տավուշ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+37,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+16, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+38,

Արարարատ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +38+40,

Արմավիր՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +38+40,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+30,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +29+32: