ԱՄՆ ոստիկանությանն է հանձնվել հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդին շանտաժի ենթարկած թուրքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։

ԱՄՆ-ում ժամանակավոր բնակվող 26 ամյա ազգությամբ թուրք Էդիս Քայալարը, ով 100 հազար դոլար էր պահանջում Սինդի Քրոուֆորդից՝ հանձնվել է ոստիկանությանը։

26 ամյա թուրքը նույնպես մոդել է։ Նա կարողացել է Սինդի Քրոուֆորդի երեխաների դայակի հեռախոսից նկար վերցնել, որում պատկերված է Սինդիի երեխան՝ կապված ձեռքերով։ Հայտնի է, դարձել, որ այդ նկարը արվել է, երբ երեխաները ինչ որ խաղ են խաղացել։ Այնուհետ թուրք մոդելը հանդիպել է Սինդիին եւ այդ նկարը չհրապարակելու դիմաց՝ պահանջել 100 հազար դոլար։ Սինդին եւ իր ամուսինը այս մասին շտապ հայտնել են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրո (FBI)։