Հարավային Կորեայում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների արդյունքում զոհերի թիվը հասել է 19-ի։ Եվս ինը մարդ համարվում է անհայտ կորած, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Տուժած շրջաններում շարունակվում են վերականգնողական աշխատանքները։ Նախարարության տվյալներով՝ տարերային աղետի հարվածների հետևանքով, որոնց գագաթնակետը եղել է հուլիսի 16-ից 20-ը՝ վնասվել է շուրջ 7 հազար շենք։ Ավելի քան 14 հազար մարդ է տարհանվել, որոնցից 2,5 հազարը դեռևս չի կարող վերադառնալ իրենց տներ։

Երկուշաբթի օրը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կառավարությանը հանձնարարել է երկրի ամենաշատ տուժած շրջանները ճանաչել հատուկ աղետի գոտիներ։ Սա թույլ կտա մոբիլիզացնել լրացուցիչ ռեսուրսներ՝ ջրհեղեղների հետևանքները վերացնելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։

Հատուկ աղետի գոտու կարգավիճակը ենթադրում է տուժած շրջաններին բյուջեից օպերատիվ ֆինանսական օգնության տրամադրում, տեղի բնակիչներին նպաստների և արտոնությունների տրամադրում, ներառյալ վարկերի մարման հետաձգում և հարկային արտոնություններ։