Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերմանմասին հայտնվել էՀՀ-ում ԻնտերպոլիԱԿԲ և դատախազությանը։




























