Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, սակայն կշարունակի ուրանի հարստացումը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի։
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Իրանը չպետք է միջուկային զենք ունենա՝ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը համաձայն է դրա հետ։ Նա հավելել է. «Այն պնդումը, թե մեր միջուկային ծրագիրը ոչնչացված է՝ պատրանք է, քանի որ մեր հնարավորությունները մեր գիտնականների մտքերում են, այլ ոչ թե օբյեկտներում»։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ցանկացած բանակցություն պետք է վարվի հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, իսկ Թեհրանի նկատմամբ հնչող սպառնալիքներն անընդունելի են։
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցերով հինգ բանակցային փուլերն անարդյունք են եղել, որը կապված է Իսրայելի կողմից իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության սկսվելու և ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու պատճառով։ Միաժամանակ, Թեհրանի հետ բանակցություններ են վարել «եվրոպական եռյակի» երկրների ներկայացուցիչները, ովքեր չեն կարողացել միջնորդել Իրանի միջուկային նոր համաձայնագրի կնքմանը։




























