Ուկրաինայի Վոլինի մարզում հուլիսի 22-ի երեկոյան, օդային մարտական առաջադրանքի ժամանակ, կործանվել է Dassault Mirage 2000 կորժանիչը, հաղորդում է ԶՈւ Օդային ուժերի հրամանատարությունը։
Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ավիացիոն տեխնիկայի խափանում։ Օդաչուն այդ մասին զեկուցել է ղեկավարությանը, որից հետո կատապուլտով դուրս է եկել օդանավից։ Որոնողափրկարարական թիմը գտել է օդաչուին, նրա վիճակը կայուն է։
Ավիավթարի պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։




























